39521 դիտում
23:39 14-10-2016
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի վիրավոր ուղևորներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին և մի մասին իրենց բնակարաններ ուղեկցեցին Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով օդնավակայան ժամանած փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը:
Վերջինս իրավիճակի մասին տեղեկություններ էր փոխանցում նախարար Արմեն Երիցյանին:
Տեղում քաղաքացիներին հոգեբանական օգնություն են ցուցաբերում նաև փրկարար-հոգեբանները՝ օպերատիվ կառավարման ազգային կենտրոնի աշխատակից, կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև մեծ թվով Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցներ, ովքեր, նախ՝ տեղում են ցուցաբերում օգնություն վիրավորներին, այնուհետև՝ նրանք տեղափոխվում են հիվանդանոցներ:
Տեղում աշխատում են նաև Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները՝ նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ և Զվարթնոց օդանավակայանի ողջ անձնակազմը նույնպես մարդկաին վերաբերմունք է ցուցաբերում վիրավորների նկատմամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
66334 դիտում
20:05 09-01-2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար Ծառայության տնօրենի նոր տեղակալ է նշանակվել