5058 դիտում
22:26 10-10-2018
Մեր նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է. կայացավ ԱԻ նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջին խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
Իր խոսքում նախարար Ցոլակյանն առաջին հերթին շեշտեց ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը:
ԱԻ նախարարը նշեց, որ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու:
«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», - նշեց ԱԻ նախարարը:
ԱԻ նախարարը նշեց, որ համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
22:37 25-04-2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ անցկացվել է առանձնացված շտաբային մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
478 դիտում
13:37 27-04-2024
Հայաստանի իշխանությունները Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա ՀՀ․ դեսպան
364 դիտում
12:48 27-04-2024
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ