211652_close_icon
views-count21749 դիտում article-date 17:56 04-07-2019

Ինչպես են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն ու նրա որդին վնասազերծում զինված հանցագործին. բացառիկ կադրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/522152.html?fbclid=IwAR1XdKYD3ShBbDmbqqweX02-tDhzbST1IgiM2sNvAxBeF_ba2EJ1NG3nrjA]NEWS.am[/url]–ի տրամադրության տակ է հայտնվել 2018թ. օգոստոսի 28–ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա հարձակման կադրերը։ Առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններից երևում է, որ առանձնատուն են մտնում ինքնաձիգերով զինված և դիմակավորված երեք անձ։ Ըստ գործի նյութերի՝ առանձնատուն մուտք գործած տղամարդիկ Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանն են։ Կադրերից երևում է, որ առանձնատան սեփականատեր Արման Մկրտումյանը և նրա որդին՝ Գոռ Մկրտումյանը դուրս են գալիս առանձնատան բակ և փորձում վնասազերծել հարձակվողներին։ Համաձայն գործի նյութերի՝ Գոռ Մկրտումյանը «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ապա ծեծկռտուք է սկսվել վերջիններիս միջև։ Հայր և որդի Մկրտումյաններին հաջողվում է վնասազերծել Ռիժենկոյին, իսկ մյուսներին հաջողվում է դիմել փախուստի։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/522152.html?fbclid=IwAR1XdKYD3ShBbDmbqqweX02-tDhzbST1IgiM2sNvAxBeF_ba2EJ1NG3nrjA]այստեղ[/url] Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/28/1104005/?fbclid=IwAR25BlOdaWKBGPXy2IwbQ0B0V5u9D4FQrsU49gemO3SDCbc13SOQ_yAv0iQ]SHAMSHYAN.com[/url]-ը, 2018թ.-ի օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ 3 հոգի՝ զինված ինքնաձիգերով, Ձորաղբյուրում հարձակվել էին դատական համակարգի հայտնի դեմք Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կային վիրավորներ, այդ թվում՝ Ա. Մկրտումյանը։ Ձորաղբյուր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրի զննություն էին կատարում մեծ թվով քննիչներ և տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել էին մեծ թվով ինքնաձիգից արձակված պարկուճներ։ [b]***[/b] [b]29. 08.18[/b] [b]Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 16 հատ 7.62 տարամաչափի պարկուճներ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն են եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել են, թե ինչպես են նշված անձինք դարպասի և պարսպի վրայով թռնելով՝ ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն են ցույց տալիս և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողանում է վնասազերծել ճիվաղներից մեկին,ով ձեռքին ունեցել է ինքնաձիգ: ճիվաղները, տեսնելով, որ իրենց հանցակից ընկերը վնասազերծվել է, դիմում են փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ճիվաղը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, ով 20 օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Նա սպորտսմեն է: Հ. Ռիժենկոն քննիչ ի որոշմամբ ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Ռիժենկոյի հանցակից 2 ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:[/b] [b]Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0435410001535525971629559.jpg[/img] [b]Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0233419001535526001587448.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր