2115 դիտում
20:26 24-10-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերի համար:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարն իր հերթին ընդգծեց ՀՀ դատական համակարգի հետ իրականացված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Ֆիլիպ Բուայան քննարկեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կիրառման առումով ՀՀ դատարանների կարողությունների ամրապնդման և կատարելագործման, ՀՀ դատարանների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մատչելությունն ապահովելու նպատակով դրանց համակարգման և թարգմանության, դատարանների ծանրաբեռնվածության և
ՀՀ դատական համակարգին առնչվող մի շարք այլ հարցեր:
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրի շրջանակներում ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով
համագործակցության ոլորտները և դարձնելով այն շարունակական:
[b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
2601 դիտում
21:47 21-10-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը