Բաղդադում հրթիռակոծել են փախստականների ճամբարը. կա առնվազն 23 զոհ
Ամենաքիչը 23 մարդ է մահացել Իրաքի մայրաքաղաքի Բաղդադում տեղակայված փախստականների ճամբարի վրա արձակած հրթիռային կրակոցներից, հաղորդում է BBC-ն:
Վիրավորների թիվն անցնում է մի քանի տասնյակը: Ականատեսների վկայությամբ՝ ճամբարի վրա արձակվել է մոտ 8 տասնյակ հրթիռ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին խոստացել է օգնել տուժածներին և զոհվածների հարազատներին, ինչպես նաև կոչ արել Իրաքի իշխանություններին ուժեղացնել ճամբարի անվտանգությունը և գտնել մեղավորներին:
Մինչև այս պահը ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Ըստ տեղեկությունների՝ թիրածը եղել են ճամբարում գտնվող իրանցի այլախոհները: