211652_close_icon
views-count7915 դիտում article-date 23:33 01-07-2019

ՌԴ Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի․ կա 9 անհետ կորած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է[url=https://www.vesti.ru/doc.html?id=3163682&utm_source=yxnews&utm_medium=desktop#] Vesti.ru-[/url]ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ փոխվարչապետի խոսքով՝ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է համարվում: Տարածքից տարհանվել է ավելի քան հազար բնակիչ: Հիշեցնենք, որ հեղեղումները սկսվել են հունիսի վերջին՝ հորդառատ անձրևների հետևանքով: Մարզում հայտարարված է արտակարգ դրություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր