Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ի թուրմից թունավորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի
Իրկուտսկում «Բոյարիշնիկ» («Ալոճենի») թուրմ խմելու հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի։ Այդ մասին հայտնում է RBC-ն:
Հանգստյան օրերին Իրկուտսկի հիվանդանոցներ են դիմել բազմաթիվ մարդիկ, որոնք թունավորվել են կեղծ «Բոյարիշնիկի» պատճառով։
Թուրմի անօրինական արտադրության արտադրամասը հայտնաբերվել է Իրկուտսկի միկրոշրջաններից մեկում, որտեղ գրանցվել են առավել մեծ թվով թունավորումներ։
Իրավապահները ձերբակալել են «Բոյարիշնիկի» վաճառքով զբաղվող 5 անձի և առգրավել ավելի քան 2000 սրվակ։
Իրկուտսկում հայտարարվել է արտակարգ դրություն։