211652_close_icon

Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ից թունավորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի

views-count8009 դիտում article-date 19:10 20-12-2016
ՌԴ Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ի թուրմից թունավորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: Տարածաշրջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ևս 38 հոգի գտնվում են հիվանդնանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/19/104493/]Հիշեցնենք[/url], որ Իրկուտսկում «Բոյարիշնիկ» («Ալոճենի») թուրմ խմելու հետևանքով ավելի վաղ զոհերի թիվը հասել էր 49-ի։ Հանգստյան օրերին Իրկուտսկի հիվանդանոցներ էին դիմել 98 հոգի, որոնք թունավորվել էին կեղծ «Բոյարիշնիկի» պատճառով։ Թուրմի անօրինական արտադրության արտադրամասը հայտնաբերվել էր Իրկուտսկի միկրոշրջաններից մեկում, որտեղ գրանցվել են առավել մեծ թվով թունավորումներ։ Իրավապահները ձերբակալել են «Բոյարիշնիկի» վաճառքով զբաղվող 5 անձի և առգրավել ավելի քան 2000 սրվակ։ Իրկուտսկում հայտարարվել է արտակարգ դրություն։

Նմանատիպ նյութեր