Հունաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 14-ի. կան անհետ կորածներ և հարյուրավոր տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքն այս օրերին Վենետիկն է հիշեցնում. հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել, որը աննախադեպ է վերջին տարիներին: Այս մասին հայտնում էTACC-ը:
Աթենքի և մոտակա քաղաքների հրշեջ ծառայությունները ավելի քան 1000 օգնության կանչ են ստացել:
Հորդառատ անձրևները հեղեղել են նաև Մանդրա, Մագուլա, Նեա-Պերամոս, Էլեֆսինա ու Ասպրոպիրգոս քաղաքները, որոնք մի քանի ժամում վերածվել են ճահճի:
Հունաստանի վարչապետ Ալեքսիսի Ցիպրասը հրավիրել է խորհրդակցություն` աղետի հետևանքները վերացնելու և բնակիչներին փոխհատուցում տրամադրելու համար: Վերջինը օգնություն է խնդրել Եվրամիությունից:
Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը 14-ն է, սակայն չի բացառվում, որ այն դեռ կմեծանա:
Երկրում սուգ է հայտարարվել:
Նշենք, որ տեղումները Հունաստանում սկսվել են շաբաթվա սկզբին և օդերևութաբանների փոխանցմամբ, կշարունակվեն մինչև կիրակի: