Գնդապետ, մարտական խաչի ասպետ Սայեն Հայրապետյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ Մասիսի կառույցի նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 23-ին, Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Մասիսի տարածաշրջանի Երկրապահ կամավորականների միության համագումարը, որին մասնակցում էին բազմաթիվ ազատամարտիկներ, պատանի երկրապահներ, պաշտոնյաներ և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ:
Քվերակության դրվելիք կարևորագույն հարցը՝ ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նոր նախագահ ընտրելու հարցն էր:
Ի սկզբանե, ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները ունեին և առաջադրել էին 1 թեկնածուի՝ մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Մամսիսի ջոկատի հրամանատար, գնդապետ Սայեն Նորիկի Հայրապետյանին և կողմ քվեարկեցուն ու ընտեցին նրան՝ միաձայն:
Այունհետև ներկաներն այցելեցին Մասիսիի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացմող հուշահամալիր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի



