211652_close_icon
views-count2099 դիտում article-date 16:15 08-06-2019

Արմավիրի քրեական հետախույզները ապօրինի մշակվող կանեփի բույսեր են հայտնաբերել

Հունիսի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին սատցել, որ Արշալույս գյուղի 20-ամյա բնակիչը հողամասում կառուցված ջերմատանը ցանել և մշակում է կանեփի 25 բույս, իսկ տանը պահում է կանեփի չորացված զանգված: Տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել են առանձնատունն ու օժանդակ շինությունները: Արդյունքում՝ ջերմատնից հայտնաբերվել է 27 կանեփի բույս և օգտագործված 2 կաթոցիչ՝ ածխացած-մոխրացած զանգվածներով: Ըստ 20-ամյա երիտասարդի հոր հայտարարության՝ կանեփի բույսերն անձնական օգտագործման համար ցանել, մշակել և աճեցրել է ինքը: Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութաբանական համալիր փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր