ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
Ֆրանսիայում կալանավորել են ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին: Ձերբակալությունը տեղի է ունեցել Նանտերում՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու ընտրության հետ կապված հետաքննության շրջանակներում:
63-ամյա ֆրանսիացուն բերման են ենթարկել ոստիկանության հակակոռուպցիոն բաժին:
Պլատինին աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրություններից մի քանի օր առաջ Շվեյցարիայում հանդիպել էր Կատարի Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ Պլատինին դա արել էր այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի խնդրանքով: