211652_close_icon
views-count1759 դիտում article-date 14:15 20-05-2015

Հայաստան է ժամանում Միշել Պլատինին

Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երևանում Միշել Պլատինին կհանդիպի իր գործընկերոջը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք: Մայիսի 21-ին, ժամը 17:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարճ բրիֆինգ կունենա լրագրողների հետ: Բրիֆինգին մասնակցել ցանկացող Մեդիայի ներկայացուցիչները մայիսի 20-ին, ժամը 16:00-ից-17:00-ն ՀՖՖ մամուլի քարտուղարությունից պետք է ստանան հատուկ անցագրեր: Առանց հատուկ անցագրերի, ինչպես նաև ժամը 17:00-ից հետո, մուտքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա չի թույլատրվի, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր