Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է հակակոռուպցիոն պետական գործակալության 17 բարձրաստիճան պաշտոնյայի: Հայտնում է [url=http://www.fergananews.com/news/26323]fergananews[/url]-ը:
Գործակալության ղեկավարի նախկին տեղակալ Դավլաթբեկ Հաիրզոդային, որը հունվարին թոշակի էր անցել, ձերբակալել են Ղրղզստանի սահմանի մոտ, երբ վերջինս պատրաստվում էր փախչել երկրից:
Գործակալության ղեկավար Սուլայմոն Սուլթանզոդան հրաժարվել է մամուլին մեկնաբանություններ տալ ձերբակալությունների վերաբերյալ: