Միշել Պլատինին պաշտոնապես հրաժարական տվեց ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարական տվեց իր պաշտոնից: Ֆրանսիացին նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Լոզանի արբիտրաժային դատարանը չբավարարեց նրա հայցը` 6 տարով նրան ֆուտբոլային գործունեությունից զրկելու ժամկետը կրճատելով մինչև 4 տարի:
Հնարավոր է, սրանով ավարտվեց Պլատինիի գործունեությունը ֆուտբոլում, քանի որ նա չի կարողանա մասնակցել 2019թ. ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին: