Սեբալյոսը Զիդանին հայտնել է, որ չի ցանկանում նրա հետ աշխատել «Ռեալում»
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է հեռանալ ակումբից: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անձնական զրույցում 22-ամյա իսպանացուն հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր չի կապում:
Ի պատասխան Սեբալյոսը նրան ասել է, որ ինքն էլ չի ցանկանում աշխատել ֆրանսիացի մասնագետի ղեկավարությամբ:
Սեբալյոսը 2017 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել «Բետիսից»: Նախորդ մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:
Նշվում է, որ Սեբալյոսով հետաքրքված է «Տոտենհեմը»:


