Սթիվեն Ջերարդ. «Ռեալում» ցանկանում էին, որ ես «Լիվերպուլի» դեմ պատերազմ սկսեի
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը պատմել է, որ ժամանակին իրենով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»:
«Ռեալում» ցանկանում էին, որ ես կոնկրետ գումարի դիմաց «Լիվերպուլից» տեղափոխվելու համար պատերազմ սկսեի իմ թիմի դեմ: Սակայն ես դրան պատրաստ չէի:
Կարծում եմ, երբ խոսք է ֆուտբոլիստի տեղափոխության մասին, «Ռեալը» այնպես է պահում իրեն, կարծես թե դու պետք է պայքարես այդ թիմ տեղափոխվելու համար:
Սակայն ես սիրում էի «Լիվերպուլին» և պատրաստ չէի պատերազմի, բացի այդ, այն ժամանակ իմ մոտ երջանիկ և կայուն ժամանակաշրջան էր», ասել է Ջերարդը: