Պերեսը իր զորակցությունն է հայտնել Զինեդին Զիդանին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իր զորակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին և նրան տրանսֆերային քաղաքականությունում ինքնուրույն գործելու հնարավորություն տվել:
Նշվում է, որ Զիդանը իրավունք է ստացել իր հայեցողությամբ մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել «Ռեալի» նույնիսկ անփոխարինելի համարվող ֆուտբոլիստներից:
Պրիմերայի 26 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է 3-րդ տեղը, առաջատար «Բարսելոնայից» ետ մնալով 12 միավորով:
Նշենք, որ ըստ իսպանական լրատվամիջոցների, «Ռեալը» կփորձի վաճառել Ռոնալդուին և նրա փոխարեն ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևոնդովսկիին: