Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ցանկանում եմ խաղալ «Ռեալում»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նշել է, որ ցանկանում է ուժերը փորձել Մադրիդի «Ռեալում»:
«Ինձ այնքան էլ դուր չի գալիս, որ հանդես չենք գալու Չեմպիոնների Լիգայում, սակայն Գերմանիայի առաջնությունը ինքնին հետաքրքիր է: Հասկանում եմ, որ լքել ակումբը չարժե, քանի որ մեծ անելիքներ ունենք, թեպետ մեր մարզիչը հեռացավ:
Մենք ունենք երկրպագուներ, որոնց ներկայությամբ պարզապես հնարավոր չէ վատ խաղալ: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճենք: Ցանկանում եմ 20-ից ավել գոլ խփել, իսկ հետո «Ռեալից» առաջարկ ստանալ: Պրիմերայում խաղալն իմ երազանքն է», նշել է Օբամեյանգը: