Մաուրիցիո Սարին գլխավորեց «Յուվենտուսը»
Քիչ առաջ «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիցիո Սարին:
60-ամյա մասնագետը ցանկություն էր հայտնել «Չելսիից» տեղափոխվել թուրինյան ակումբ, որի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:
Մարզչի համար «Յուվենտուսը» «Չելսիին» փոխհատուցում կվճարի՝ ավելի քան 5 միլիոն ֆունտ, իսկ Սարիի աշխատավարձը նոր թիմում կկազմի 6-7 մլն եվրո:
«Չելսիում» իտալացին աշխատեց մեկ մրցաշրջան: Նրա գլխավորությամբ թիմը նվաճեց Եվրոպայի Լիգան, Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը:
Սարին Իտալիայի առաջնությունում արդեն աշխատել է: Ավելի վաղ նա գլխավորել է «Էմպոլին» և «Նապոլին»:
«Յուվենտուսում» Սարին փոխարինեց Մասիմիլիանո Ալեգրիին, որը հինգ տարվա ընթացքում թուրինցիների հետ 11 տիտղոս նվաճեց և մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ ակումբից:


