Սարին միջնամատ է ցույց տվել «Յուվենտուսի» երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 34-րդ տուրում«Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց «Նապոլիին» (0:1):
Երբ հյուրերի ավտոբուսը խաղից առաջ մոտեցել է «Յուվենտուսի» մարզադաշտից, թուրինյան ակումբի երկրպագուները նրան դիմավորել են վիրավորական վանկարկումներով, ինչի ի պատասխան, «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին միջնամատ է նրանց ցույց տվել:
«Ես այդպես պատասխանել եմ այն մարդկանց, ովքեր թքում էին ավտոբուսի վրա և վիրավորում մեզ, որ մենք Նեապոլից ենք: Ես երբեք նրանց որևէ վիրավորական ժեստ ցույց չէի տա նրա համար, որ նրանք «Յուվենտուսի» երկրպագուներ են», ասել է Սարին:
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Նապոլին» ընդամենը 1 միավոր է զիջում «Յուվեին» և չեմպիոնության համար պայքարը նոր սրություն ստացավ: