211652_close_icon
views-count3197 դիտում article-date 23:29 08-08-2020

Լեգենդար Անդրեա Պիրլոն գլխավորեց «Յուվենտուսը»

«Յուվենտուսը» հայտարարեց Անդրեա Պիրլոյին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 41-ամյա լեգենդար ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ կնքել է մինչև 2022 թվականի ամառը գործող պայմանագիր: Սա Պիրլոյի նորամուտն է մարզչական կարիերայում: Հուլիսի վերջում նրան նշանակել էին «Յուվենտուսի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ, սակայն՝ ըստ էության, նա չհասցրեց այնտեղ նույնիսկ մեկ օր աշխատել: Պիրլոր իտալական ֆուտբոլի ամենահայտնի խաղացողներից է: 2006թ. աշխարհի չեմպիոն է, հանդես է եկել «Ինտերում», «Միլանում» և «Յուվենտուսում»: Խաղացողի կարիերան ավարտել է 2017թ. նոյեմբերին՝ ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» կազմում: Հիշեցնենք, որ այսօր «Յուվենտուսը» հեռացրել էր Մաուրիցիո Սարիինայն բանից հետո, երբ թիմը պարտվելով «Լիոնին», դուրս թռավ Չեմպիոնների լիգայի մրցաշարից:

Նմանատիպ նյութեր