Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Հունիսի 15-16-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: