211652_close_icon
views-count107444 դիտում article-date 00:15 15-06-2019

Լոռու մարզի և Էրեբունու ոստիկաններն ու Էրեբունու քննիչները սպանություն կատարողին ապացուցեցին, թե ում օրն է 40 օր.Նրան հայտնաբերել են, երբ փորձում էր Հանրապետությունից ճողոպրել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում Լոռու մարզում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Զորիկ Մանուկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վեջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 113 հոդվածւի 2-րդ մասի 6-րդ կետով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քիչ առաջ Զ. Մանուկյյանին Լոռու մարզից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, քանի որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ կայացրել է երկասմյա կալանքի որոշում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/13/1127250/?fbclid=IwAR3XW7ejGRxGnivVYXKeWS0-j4vvIFsX8sn_tBIW0dRRSId0_hSo7qfgC2w]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Մանուկյանի նկատմամբ, ով ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում կատարված սպանության կասկածանքով։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկակցնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Զ. Մանուկյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ։ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 10-ին Զ. Մանուկյանը սպանել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանին, ով Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում Ս. Ավագյանի հետ վիճաբանել են Զ. Մանուկյանը, նրա ընկերը՝ Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Բողոջոջյանը, որի ժամանակ Զ. Մանուկյանը դանակով հարվածել է Ս. Ավագյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նշված վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ. Ֆ.-ն, ով Էրեբունի հիվանդանոց էր ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել Վ. Ֆ.-ի կյանքը փրկել։ [b] Սպանության կասկածանքով հայտնաբերված 30–ամյա Զորիկ Մանուկյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0201580001560543796251845.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր