Մադրիդում թալանել են Զիդանի և Իսկոյի տները
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և կիսապաշտպան Իսկոյի տներն այս շաբաթ կողոպուտի են ենթարկվել:
Ոչ ֆրանսիացին, ոչ էլ իսպանացին տանը չեն եղել, երբ չարագործները մտել են այնտեղ: Թե տներից ինչ են տարել, այդ մասին ոստիկանությունը չի հայտնում:
«Ռեալը» ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն իր ֆուտբոլիստների տներում և նրան խորհուրդ է տալիս տնային լուսանկարները չտեղադրել սոցցանցերում, քանի որ դրանք կարող են գողերին օգնել՝ կողոպուտի ժամանակ:
Նախորդ շաբաթ հանցագործնրը ներխուժել էին «Ռեալի» նախկին հարձակվող, ներկայումս «Ատլետիկոյում» հանդես եկող Ալվարո Մորատայի բնակարան:
Մինչ այդ կողոպտիչներից տուժել էին Ժորդի Ալբան, Կարիմ Բենզեման, Խոակինը, Ժերար Պիկեն և այլն:


