211652_close_icon
views-count5066 դիտում article-date 15:49 11-08-2017

«Ռեալի» հետ նոր պայմանագրով Իսկոյի հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ակումբի հետ երկարաժամկետ նոր պայմանագիր է կնքել: 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4+1 սխեմայով պայմանագիր՝ 700 միլիոն եվրո հրաժարագնով: Իսկոն կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո: «Ռեալի» Իսկոյի հետ նոր պայմանագրի մասին կհայտարարի «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի համար խաղից հետո: Նշենք, որ «Ռեալի» հիմնական թիմում չկան ֆուտբոլիստները՝ 500 միլիոն եվրոյից պակաս հրաժարագնով, իսկ երիտասարդական թիմում հրաժարագինը կազմում է 300 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր