Զիդանը դժգոհ է Իսկոյի խաղից
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ամռանը կարող է հեռանալ ակումբից:
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիասթափված է Իսկոյի խաղից և պատրաստ է նրան բաց թողնել:
Եթե Զիդանի տեսակետը Իսկոյի հանդեպ չփոխվի, ապա նա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին կխնդրի վաճառել խաղացողին: