33852 դիտում
13:09 19-11-2022
Մինչ պատկան մարմինները տեղում դոփում են, Սարի Թաղում սեփական տները դարձել են վթարային, իսկ բնակիչներն էլ գիշերում են ահը սրտներում, վախենալով, որ ամեն պահի տները կփլվեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկար տարիներ է Սարի Թաղի 18 փողոցի մի քանի տների բնակիչներ ամեն օր գիշերում են ահը սրտներում։
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Մի քանի տարի է մեր տների տակով կասկածելի ջուր է հոսում։ Չգիտենք՝ խմելու է, ոռոգման է, թե կոյուղու։ Բայց մեր կարծիքով՝ խմելու ջուր է, քանի որ հոսելու ընթացքում տեսնում ենք, որ բավականին զուլալ է։ Բայց այդ զուլալ ջուրը բազմաթիվ տների բնակիչների համար դարձել է իսկական փորձանք։
Տներում ինչքան երեխաներ կան, ստիպված տեղափոխել ենք մեր բարեկամների տները, որովհետև չգիտենք՝ կլուսացնենք, թե ոչ։
Խնդրի մասին դիմել ենք ում ասես։ Է՛լ Էրեբունու թաղապետարան, է՛լ Վեոլիա Ջուր, է՛լ թեժ գիծ, բայց ոչ մի տեղից դրական պատասխան չենք ստացել, որ գոնե՝ մեր դարդին դարման կլինեն։
Վեոլիա Ջուրն ասում է՝ մեր ֆունկցիան չէ։ Թաղապետարանն էլ ասում է՝ Վեոլիա Ջրի ֆունկցիան է։
Մինչ նշված անձինք իրար վրա են գցում հարցի լուծման խնդիրը, տներ է, որ փլվում են։
Մենք գիտենք՝ մի քանի ժամվա խնդիր է։ Գոնե այս անգամ բնակիչներիս փրկեն աղետից։ Աղետ չի, բա ի՞նչ ա։ Տները մեր աչքի առաջ փլվում են»։
Երեկ բնակիչների ահազանգով՝ օպերատվորեն ժամանեցին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալի աշխատակիցները, ովքեր տեղում ծանոթացան խնդրին ու խոստացան, որ իրավիճակի մասին կտեղեկացնեն վարչական շրջանի ղեկավարին, ով էլ, երևի, հերթական անգամ խնդիրը կներկայացնի քաղաքային իշխանություններին, ովքեր էլ, երևի, հարցը վերջնականապես կլուծեն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+