1432 դիտում
17:27 12-06-2019
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակին
Հունիսի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարտին վան Հելֆետին (Martijn van Helvert)։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության և հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ երեկ խորհրդարանի կողմից Թուրքիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության զոհերին վարկաբեկող հայտարարությունները դատապարտող բանաձևի ընդունմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման հարցերում:
Տիգրան Բալայանը Մարտին վան Հելֆեթին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական բնագավառի փոփոխությունների, տնտեսական հավասար պայմանների խթանմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների և դրանց իրագործման համար խորհրդարանական աջակցության կարևորության շուրջ:
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
22:50 24-06-2019
Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին