211652_close_icon
views-count1148 դիտում article-date 22:22 01-04-2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ

Ապրիլի 1-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսացության (VVD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սվեն Կոպմանսի (Sven Koopmans-ի) հետ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում հայ-հոլանդական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ՝ վկայակոչելով բարձր մակարդակի հանդիպումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դեսպան Բալայանը Սվեն Կոպմանսին ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ կարևորելով բարեկամ պետությունների աջակցությունը դրանց իրագործմանը։ Նա զրուցակցին տեղեկացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին՝ շեշտելով, որ Հայաստանի համար առաջնահերթություն են մնում Արցախի կարգավիճակն ու նրա բնակչության անվտանգության ապահովումը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր