5588 դիտում
17:15 12-06-2019
Սևազգեստ և նույնիսկ գունավոր հանդերձանք կրողներ կան, որոնք փորձում են իրենց վեր դասել օրենքից. Հունան Պողոսյան. News.am
[url=https://news.am/arm/news/517978.html?fbclid=IwAR3VSAf2umtwrcvmemm2Pu-6-OvlqAi4GL-HucGDBTD2b6uuufZnLTDQwLo]News.am[/url]-ը գրում է. Պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով վեթինգի ենթարկվել եւ մտավախություններ չունեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ նորմալ է վերաբերում վեթինգին։
Նա խոսեց նաեւ մարզում տիրող իրավիճակից՝ հավաստիացնելով, որ մեծամասամբ իրավունքն ու օրենքը հարգող մարդիկ են սյունեցիները. «Թյուր կարծիք ունեք Սյունիքի մարզի մասին, այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր եղել են ու կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, որոնք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»։
Հարցին՝ Սյունիքում սեւազգեստ խմբեր կա՞ն, նա նշեց. «Ե՛վ հանդերձանքի առումով եք ծայրահեղականացնում, ե՛ւ քրեածին իրավիճակի, դա մշտական աշխատանք է, ամեն օր պետք է աշխատել, որ մարդիկ հասկանան՝ չի կարելի իրեն օրենքից վեր դասել, դա ասվել է այն մարդկանց համար, որոնք փորձել են իրենց օրենքից վեր դասել։ Սեւազգեստ եւ նույնիսկ գունավոր հանդերձանք կրողներ կան, որոնք փորձում են վեր դասել օրենքից»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/517978.html?fbclid=IwAR3VSAf2umtwrcvmemm2Pu-6-OvlqAi4GL-HucGDBTD2b6uuufZnLTDQwLo]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ