Հունիսի 15-ին տեղի կունենա «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի և Պիլար Ռուբիոյի հարսանյաց արարողությունը: Այն կկայանա Սևիլյայի տաճարում:
33-ամյա ֆուտբոլիստը արարողությանը հրավիրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, թիմակիցներ Լուկաս Վասկեսին, Կեյլորր Նավասին և Լուկա Մոդրիչին:Հրավիրյալների թվում են նաև Իսպանիայի հավաքականում Ռամոսի թիմակիցները. Ժորդի Ալբան՝ իր կնոջ, Ռոմարա Վենտուրայի հետ, Սերժի Բուսկետըս՝ կնոջ, Ելենա Գալերայի հետ, և Ժերար Պիկեն՝ Շաքիրայի հետ:
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դել Բոսկեն նույնպես կայցելի արարողությանը, իսկ հավաքականի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն բաց կթողնի անձնական պատճառներից ելնելով:
Ռամոսը և Ռուբիոն միասին են ապրում 2012 թվականից: Նրանք երեք զավակ ունեն. Սերխիո-կրտսերը, Մարկոն և Ալեխանդրոն:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռամոսն իր հարսանիքին հրավիրել է «Ռեալի» խաղացողներին, Պիկեին և Շաքիրային
2019.06.12 16:28


Twitter
Вконтакте
Одноклассники