Շաքիրային մեղադրում են խարդախության մեջ
Երգչուհի Շաքիրան մեղադրվում է խարդախության և Իսպանիայի գանձարանին հարկեր չվճարելու մեջ:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կնոջ դեմ գործ է հարուցվել: 42-ամյա կոլումբիացի պոպ-երգչուհուն մեղադրանք է ներկայացվել 6 կետով:
Բարսելոնայի դատախազությունը Շաքիրային մեղադրում է, որ վերջինս հարկային ծառայությանը չի վճարել 14,5 մլն եվրո:
Շաքիրան իրեն չի գրանցել որպես հարկային ռեզիդենտ՝ բնակվելով Իսպանիայում: Բացի այդ, նա իր եկամուտները կորպորատիվ ցանցի միջոցով 2012-2014 թվականներին թաքցրել է:
Շաքիրայի ներկայացուցիչները հայտնում են, որ նա համաձայն է վկայություններ տալ և համագործակցել հետաքննության հետ: Բացի այդ, նրանք պնդում են, որ երգչուհին արդեն վճարել է 14,5 մլն եվրոն և այլևս պարտքեր չունի: