Ժորդի Ալբա. Վստահ եմ, որ «Ռեալի» խաղացողներին արգելել են չեմպիոնական միջանցք բացել
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անդրադարձել է այն փաստին, որ «Ռեալը» չի ցանկանում կատալոնական ակումբի համար չեմպիոնական միջանցք բացել:
«Իհարկե, «Բարսելոնան» դա կաներ: Մենք դա արդեն արել ենք «Բերնաբեույում»: Վստահ եմ, որ դա վերևից իջեցված հրահանգ է, այլ ոչ թե, որ խաղացողները դեմ են:
Որոշում կայացնողները մենք չենք: Յուրաքանչյուր ոք ազատ է հարգել, ում ցանկանում է: Մենք չենք խաղացել աշխարհի ակումբային առաջնությունում:
Մենք միջանցք էինք բացել «Ռեալի» համար «Բերնաբեույում»՝ Իսպանիայի առաջնությունում: Եթե նրանք չեն ցանկանում նույնը անել, ապա միայն այն պատճառով, որ նրանց արգելել է ղեկավարությունը», ասելէ Ալբան: