Սպառնալիքների պատճառով Ռամոսն ու նրա ընտանիքի անդամները փոխել են հեռախոսահամարները
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը և նրա ընտանիքի անդամները ստիպված փոխել են հեռախոսի համարները սպառնալիքների պատճառով, որոնք սկսվել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից (3:1) հետո:
Այդ խաղում 32-ամյա իսպանացու հետ գնդակի համար պայքարում ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:
Եգիպտոսում երկրպագուներն ու մամուլը Ռամոսին մեղադրեցին Սալահին միտումնավոր վնասվածք հասցնելու մեջ, որից հետո Կահիրեում Իսպանիայի դեսպանատան առջև հազարավոր մարդիկ բողոքի ակցիա անցկացրեցին, իսկ Ռամոսի և նրա ընտանիքի հասցեին սկսեցին սպառնալիքներ տեղալ:
Ոստիկանությունը փորձում է զանգերի հասցեատերերին գտնել, ինչպես նաև՝ Ռամոսի և նրա ընտանիքի անդամների հասցեին սոցցանցերում սպառնալիքներ գրողների ինքնությունը պարզել: