Սոչիում զբոսաշրջիկների տեղափոխող 2 ավտոբուսներ միմյանց են բախվել. կա 15 տուժած
Այսօր՝ հունիսի 9-ին, առավոտյան Սոչիի Ադլեր շրջանում 2 տուրիստական ավտոբուսներ են միմյանց բախվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա 15 տուժած, որոնց մի մասը անհրաժեշտ բուժօգնություն է ստացել տեղում, մյուս մասը ՝ հոսպիտալացվել է:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է Սոչիի քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նշվում է, որ ավտովթարի պատճառը վարորդների՝ միմյացն չզիջելու պատճառով է եղել: