Գերմանիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին և հրդեհվել. կա 17 զոհ
                        Գերմանիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մայրուղիներից մեկում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով  ավտոբուսը հրդեհվել է:
Ավտոբուսում գտնվող  50 ուղևորներից 17-ը մահացել է: Տուժածների մեջ կան ծանր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսը շարժվում էր Գերմանիայի հյուսիսից դեպի հարավ, իսկ ուղևորների մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ էին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

