211652_close_icon
views-count131951 դիտում article-date 12:50 07-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. մասնագիտությամբ բուժքույր քույրերը «Երևան «Մոլ» առևտրի կենտրոնից հագուստ գողանալու պահին ոստիկանների կողմից բռնվել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով երեկ՝ հունիսի 6-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչութան Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Արշակունյաց պողոտայից «Երևան Մոլ» առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Գայանե Ս.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ս.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել, և Գայանե Ս.-ի մանկասայլակի մեջ հայտնաբերվել են «Full and Bear» տեսակի 3 հատ բլուզ, «Stradivarius» տեսակի տաբատ ու բլուզ և «Mango» տեսակի տաբատ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենուհի Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ապրանքները ինքը փորձել է գողանալ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող տարբեր խանութ-սրահներից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գայանեն և Արմենուհին հարազատ քույրեր են և մասնագիտությամբ բուժքույրեր են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր