Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնից 46-ամյա տղամարդը «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հրդեհի հետևանքով «այրվածք 2-րդ աստիճան, սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Մայիս Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ Մայիս Հ․-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։10-ի սահմաններում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող թիվ 7 և 8 պահեստներում էլեկտրական մալուխների կարճ միացումից առաջացած հրդեհը մարելիս։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։