Արտառոց դեպք՝ Երևանում․ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնից «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա երեխա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի խաղահրապարակում հասակակից մեկ այլ երեխայի հրելու արդյունքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Գ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին մարմնական վնասվածքը ստացել է նշված ժամանակահատվածում «Երևան Մոլ»-ի «Նավապետ Քիդ» խաղահրապարակում՝ սահարանի վրա գտնվելու ժամանակ իրեն հասակակից անծանոթ տղայի կողմից հրելու արդյունքում մոտ 1․5 մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։