87462 դիտում
22:24 05-06-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 8 ժամից ավելի է՝ ջուրը 40 մետր բարձրությամբ անխնա կորում է. պատկան մարմինները, բերանները ջուր առած, չեն փորձում խնդիրը լուծել, մինչդեռ գյուղացին այս տապին ջրի կարոտ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ այս օրերին թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում բնակիչները բողոքում են, երբեմն էլ հարցի լուծում գտնելով՝ ճանապարհները փակում, որպեսզի պատկան մարինները գյուղերում լուծեն ոռոգման ջրի խնդիրները:
Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 12:30-ից Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ անցնող հսկայական ջրախողովակի վնասման պատճառով ջուրը անխնա հոսում է:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցայտող ջրի բարձրությունը մոտ 40-50 մետր է և անգամ մոտենալը շատ դժվար է, քանի որ ամբողջովին թրջվելու ես, եթե համարձակվես մոտենալ:
Վթարված ջրախողովակի մոտ հավաքաված մարդիկ ասում էին. «Ժամը 12:30-ից էս վիճակն ա: Զանգահարել ենք Ջրային պետական կոմիտե, սակայն ոչ մի դրական արձագանք: Էս օրերին այգիները ջրելու համար ջուր ուզենք, մեզ անհարգանքի սյունին կգամեն, իսկ 8 ժամից ավելի է ՝ ջուրն անխնա հոսում, կորում է, իսկ պատկան մարմինները լայաղ չեն անում խնդիրը վերացնեն:
Մեր ահազանգերին միայն օպերատիվորեն արձագանքել է Արտակարգ իրավիճակների նախարարութունը, որտեղից դեպքի վայր են ուղարկել Մասիսի հրշեջ-փրկարարներին, բայց եթե անկեղծ, էստեղ փրկարարներն աելիք չունեն: Հիմնական պատասխանատուն Ջրային պետական կոմիտեն է, որտեղ էլ մեր հեռախոսազանգերին կամ չեն պատասխանում կամ էլ գիծը զբաղված է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռևս պարզ չէ, անխնա հոսող ջուրը խմելու է, թե ոռոգման:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+