211652_close_icon
views-count38676 դիտում article-date 12:53 24-10-2015

39-ամյա վարորդը Москвич-ով Վայոց Ձորի մարզում հայտնվել է Արփա գետում. վարորդին ու նրա կնոջը գետից դուրս է բերել ոստիկանության լեյտենանտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 39-ամյա Ավետիք Փուրթոյանը իր վարած Москвич 2140 մակնիշի 34 TF 796 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետր թռչելով՝ հայտնվել Արփա գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Փուրթոյանն ու ուղևորուհի, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 29-ամյա Մարգարիտ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց գետից դուրս է բերել այդ պահին ոստիկանության Եղեգնաձորի բաժին մեկնող նշված բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սևադա Խուդոյանը, ով ցած է նետվել բարձրությունից գետի մեջ և վիրավորներին դուրս է բերել գետից, որից հետո ահազանգել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և Եղեգնաձորի հիվանդանոց: Օպերատիվ են գործել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն ու Եղեգնաձորի հիվանդանոցի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով գետից դուրս են բերել Москвич-ը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր