Մաուրիսիո Պոչետինո. «Գահերի խաղի» վերջին սեզոնը ապուշություն էր
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն քննադատել է «Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնը:
«Ես խիստ հիասթափված եմ: Ինձ այնպես հիասթափեցրեց նախավերջին հինգերորդ սերիան: Սերիալը շշմելու է, բայց վերջին սեզոնը... «պետք է այն ավարտենք, բայց ինչպե՞ս ավարտենք»:
Չգիտեմ, սա ապուշություն էր: Ընդհանրապես խելքին մոտ բան չկար: Կարծում եմ, բոլորի մոտ էլ նույն զգացողությունն է, ոչ միայն իմ մոտ: Կարծում եմ, բոլորն էլ դժգոհ են, թե ինչպես ավարտվեց:
Ինչպիսի՞ պերսոնաժ եմ ինձ պատկերացնում: Միգուցե, վիշապ: Ես վիշապի պես ուժեղ եմ», ասել է Պոչետինոն:


