Մաուրիսիո Պոչետինո. «Տոտենհեմը» պետք է իր պատասխանը տա «Բորուսիային»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ 1/8 եզրափակիչ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է «Բորուսիայի» հաղթանակով` 3:0:
«Մենք պետք է ապացուցենք, որ Դորտմունդում պարտությունը պատահական էր: Դժվար է ընդունել քննադատությունը, բայց ստիպված եմ:
Շատ կարևոր է հոգեբանորեն տղաներին ճիշտ խթանել: Նրանք բոլորն էլ կարևոր են իմ համար, ես հավատում եմ նրանք: Այժմ մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ կարող ենք երազել ու մտածել ամեն ինչի մասին. մենք Պրեմիեր լիգայում դեռ ութ խաղ ունենք», ասել է Պոչետինոն:
Նշենք, որ «Տոտենհեմ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա մարտի 18-ին` Երևանի ժամանակով 00:05-ին: