«Տոտնեհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերին, որը՝ թվարկելով ԱՊԼ-ի չեմպիոնի հավակնորդներին, լոնդոնցիներին անվանել էր «Հարի Քեյնի թիմ»:
«Ես ճանաչում եմ Պեպին: Վառ հաղթանակներից հետո նա չի կարողանում իրեն տիրապետել և ջենթլմեն մնալ:
Այդ արտահայտությունը շատերին է անհարգալից թվացել: Նա մարզել է «Բարսան», սակայն ես ինձ երբեք թույլ չեմ տվել անվանել «Մեսիի թիմ»:
Դա տհաճ մեկնաբանություն է, խաղացողները ծիծաղում էին դրա վրա: Եթե դուք մարզիչ եք, ապա պետք է ավելի հարգալից լինեք: Դրանից բարձր լինեք», ասել է Պոչետինոն: