211652_close_icon
views-count1154 դիտում article-date 17:42 21-05-2019

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները կհամագործակցեն ոլորտային բարեփոխումների շրջանակում

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-ից24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին ևՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրիշրջանակումՊետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ: Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։ Քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողության գործիքների կիրառման լավագույն փորձն ունեցող Իտալիայի հարկային մասնագետները18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով: «Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլոտներում`տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունըլավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները:Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է»,-ընդգծել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին` տեղեկացնելով, որ հայ գործընկերների հետ նաև ծրագրից դուրս փորձի փոխանակում է կատարվելու: «Իտալիան շատ զարգացած է տնտեսական հանցագործությունների բացահայտման ոլորտում և վերլուծական, իրավական, օրենսդրական հզոր դաշտ ունի: Հետևաբար, սերտ և շարունակական համագործակցություն է սպասվում իտալացի գործընկերների հետ, ովքեր, իրենց հերթին, ցանկություն են հայտնել ծանոթանալու էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ պետականեկամուտների կոմիտեի փորձին»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Արդեն մայիսի 22-ից աշխատանքային քննարկումներ ենմեկնարկելու ինչպես ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ոլորտային առանձնահատկություններից ելնելով` շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Քրեական հետաքննության ոլորտին վերաբերող աշխատանքային քննարկումների նպատակով փորձագետների և ՊԵԿ մասնագետների հետ համատեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կենտրոնական բանկի հատուկ դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների միջև։ Քննարկումները ՊԵԿ-ի կողմից ղեկավարելու էկոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը, և վերաբերելու են հարկային ու ֆինանսական այլ հանցագործությունների միջև կապին, ինչպես նաև ֆինանսական հանցագործությունների հակազդման նպատակով գերատեսչությունների միջև համագործակցությանը: Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 27-28-ը ՊԵԿնախագահԴավիթԱնանյանիգլխավորածպատվիրակությունն այցելել էր Իտալիա` քննարկելու «Հարկայինտեսուչներառանցսահմանների» ծրագրիշրջանակում համագործակցությանն առնչվող հարցերը: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր