5516 դիտում
11:28 15-12-2017
Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով. խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ն ոլորտային վերլուծություններ է կատարել
ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկային եկամուտները:
Նվազումը հիմնականում պայմանավորված է մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազմամբ և գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ: Փոխարենը 2016թ. 10 ամիսների համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին, 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.7 մլրդ դրամով:
Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Եթե 502 հարկ վճարողի մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584-ի մոտ հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:
Նմանատիպ նյութեր
4337 դիտում
12:08 14-12-2017
Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ն ամփոփում է հարկատեսակների մուտքերը
5940 դիտում
16:48 27-11-2017
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունն ապահովել է 9,6 տոկոս եկամուտների աճ. ՊԵԿ
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ