Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մայիսի 20-ին, ժամը 23:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները УАЗ Патриот մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Մայիսի 20-ին, ժամը 20:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հարակից անտառում գտնվող «Գևորգ Հովհաննիսյան»-ի հուշաղբյուր տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: