SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից բուժվող հիվանդը իրեն ցած է նետել, ով ժամեր անց մահացել է
2019.05.20 21:17


