32791 դիտում
13:06 09-01-2015
Արտակարգ դեպք՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. հիվանդը 4-րդ հարկից ցած է ընկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկաթե ծածկի վրա ընկած քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին նշված հիվանդանոցում 2 ամիս բուժվող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գարիկ Նավասարդյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. Նավասարդյանը 2 ամիս առաջ աջ ոտքի կոտրվածքով բուժում է սկսել ստանալ նշված բժշկական կենտրոնում և երեկ հիվանդանոց մեկնած ոստիկանությանը հայտնել է հետևյալը. «Բժիշկները միջանցքում արգելում են ծխել, ես էլ 4-րդ հարկի պատուհանը բացեցի ու մահճակալս մոտեցրեցի պատուհանին ու պատուհանը բաց՝ սկսեցի ծխել: Հետո փորձեցի պատուհանը փակել, բայց չգիտեմ ի՞նչ եղավ, ընկա ցած: Լավ էր՝ տակը «նավես» կար, «նավես»-ը պահեց»:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1981 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)